Ordination

Ordination of the Holy Orders is one of the sacraments of the Armenian Church. Through Ordination, men receive the power and grace to perform the sacred duties of a clergyman of the Church.

Ordination is a sacrament by which the Holy Spirit offers the elected person the right to perform the sacraments and to feed Christ’s flock.

The Sacrament of Ordination is always administered by a Bishop. There are various ranks of clergy within the Church, each with a special service by which each one of these ranks is granted. What is common to all the ranks is the act of “laying of the hands” (tzernatroutiun) by the Bishop onto the ordinate.

By placing his anointed right hand on the ordinate, this continues the unbroken Apostolic succession of authority, granted by the Apostles to the first Bishops of the Church, and carried on today through Ordination. Before entering the major ranks of ecclesiastical order of the Armenian Church, a person must have been ordained to the four minor ranks.

Minor  Orders

One who receives these four minor ranks is known as a tbir (or clerk).

Through the minor orders, the tbir is conferred special privileges which are the foundation of his service to the church as a participant during the worship services. There are four distinct functions of a tbir: doorkeeper (trnaban), reader (untertsogh), exorcist (yertm’netsootsich), and candle bearer (momagal). In receiving these ranks, one becomes an Acolyte. The requirements for ordination to the sub-Diaconate are extensive. The sub-Diaconate is a transitional rank between tbir and full Deacon in which a young man is preparing himself for fuller service to the church.

Ecclesiastical Orders (Major Orders)
There are three ranks of ordained ministry in the Armenian Church: deacon, priest, and bishop.

When a deacon is ordained a priest, he is given the power to perform the divine offices and the rituals of the Church, including administering Holy Communion and performing all sacraments (except ordination). During the service, the candidate for the priesthood is anointed with holy chrism (muron) and given a priestly name. This places him in the Apostolic Succession, linking him back to the Apostles Thaddeus and Bartholomew (who brought Christianity to Armenia) and back before them to Christ himself.

The higher ranks are those of Bishop and Catholicos. They have higher authority and jurisdiction in administrative matters. The office of Catholicos of All Armenians is the highest office in the Armenian Church. The Catholicos of All Armenians is the spiritual leader of the worldwide Armenian Church.The Catholicos is typically chosen from the College of Bishops. Twelve bishops consecrate the Catholicos.

I remind you to rekindle the gift of God that is within you through the laying of my hands,”writes St. Paul to his disciple Timothy. (2 Tim 1:6). The ‘Gift” of the Grace which is given to clergy at Ordination is the spiritual authority to fulfill all his duties worthily and in a manner pleasing to God, and to live a virtuous life in conformity with his calling.

 
ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հովիվը քաջ, որ Իր անձը դրեց բանավոր հոտի համար,
թող կարողություն տա քեզ Իր հոտն արդարությամբ հովվելու՝
քո անձի զոհողությամբ հոտի համար օրինակ լինելով (Մաշտոց Ձեռնադրության)։

ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
Ձեռնադրությունը (Քահանայության կամ Խորհրդի կարգը), աստվածային պաշտոնին նվիրվելու՝ Ավետարան քարոզելու, Եկեղեցու խորհուրդները սպասավորելու, Քրիստոսով փրկություն շնորհելու, ժողովրդին ապաշխարության հրավիրելու, նաև շնորհ փոխանցելու խորհուրդն է: Ձեռնադրությունը տրվում է եպիսկոպոսի կողմից և նվիրագործվում Սուրբ Հոգու օծումով: Ձեռնադրության Խորհուրդը Մկրտության ու Դրոշմի նման անկրկնելի և անջնջելի է:

ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Այս խորհուրդը նույնպես հաստատել է Հիսուս Քրիստոս: Իր տնօրինական առաքելության ընթացքում ընտրելով Իր աշակերտներին ու նրանց քահանայապետական իշխանություն տալով (Ղուկ. ԻԴ 50-51):
Այդ իշխանությամբ առաքյալները սարկավագներ էին ձեռնադրում (Գործք, Զ 5-6), Տիրոջ խոսքի համաձայն կապում էին և արձակում մարդկանց մեղքերը, իրենց ձեռքերը դնելով հիվանդների վրա՝ բժշկում նրանց (Գործք, ԻԸ 8-9):
Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:

ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ
Այն ունի ինը աստիճան.
Ա) Դռնապանություն,
Բ) Ընթերցողություն,
Գ) Երդմնեցուցչություն,
Դ) Ջահնկալություն,
Ե) Կիսասարկավագություն,
Զ) Սարկավագություն,
Է) Քահանայություն,
Ը) Եպիսկոպոսություն,
Թ) Կաթողիկոսություն:
Դռնապանությունից մինչև Սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ: Այս փոքր աստիճանները խորհրդագործական կարգին չեն պատկանում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են Եկեղեցու ծիսական կանոնավորության համար և կազմում են դպրաց դասը: Փոքր աստիճանները թեև վեցն են, սակայն կա նաև Սաղմոսերգուի և Ավելածուի պաշտոնը:

ԴՌՆԱՊԱՆ. Եպիսկոպոսի հրամանով բացում և փակում է եկեղեցու դուռը: Աստիճանը տրվում է Եպիսկոպոսի կողմից, եկեղեցուց դուրս, նվիրյալին հանձնելով եկեղեցու դռան բանալիները:
ԸՆԹԵՐՑՈՂ. Աստիճանը տրվում է եկեղեցում, դռան մոտ: Ընթերցողի պաշտոնն է կարդալ մարգարեական և առաքելական ընթերցվածքները: Նա պետք է հասուն անձ լինի:
ԵՐԴՄՆԵՑՈՒՑԻՉ. Աստիճանը տրվում է եկեղեցու ատյանում: Երդմնեցուցչի պարտականությունն է մկրտվողներին հրաժարեցնել սատանայից:
ՋԱՀՆԿԱԼ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Ջահնկալը պարտավոր է վառել եկեղեցու մոմերը ու ջահերը:
ԿԻՍԱՍԱՐԿԱՎԱԳ. Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև: Կիսասարկավագը պարտավոր է խնկարկել, զգեստավորել պատարագիչ հոգևորականին, սպասարկել ս. Պատարագի խորհուրդը և այլն:

ՍԱՐԿԱՎԱԳԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
«Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»: Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, ինչպես նաև տնօրինում էին քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը: Նրանց պարտականության մեջ է մտնում սուրբ Սեղանի առջև սպասարկել պատարագիչ հոգևորականին: Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը նրան հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում. Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում, ինչպես նաև խորհրդանոցից սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում պատարագիչ հոգևորականին:

ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը: Քահանան Եկեղեցու խորհուրդները, աստվածային պաշտամունքները և արարողությունները կատարող անձն է և հովիվը: Հայ Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ: Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը՝ իրենց լուծը ծանրացնելով կուսության ուխտով:

ՎԱՐԴԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Այս աստիճանը Եկեղեցում առանձին կարգ չի ներկայացնում, այլ կուսակրոն քահանայություն ունեցողին տրվում է որպես գիտական աստիճան: Վարդապետական այս աստիճանի հատուկ պաշտոնն է քարոզել և ուսուցանել, մեկնել Աստվածաշունչը, Եկեղեցու դավանությունը, ծեսն ու կանոնները բացատրել և ընդհանուր առմամբ հսկել Եկեղեցու վարդապետության անաղարտ պահպանմանը: Վարդապետությունն ունի 14 աստիճան: Առաջին չորսը մասնավոր վարդապետի աստիճաններն են, իսկ մնացածը՝ մեծ կամ ծայրագույն վարդապետի:

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Եպիսկոպոսությունը Եկեղեցու նվիրապետական կարգի բարձրագույն աստիճանն է: Նա Եկեղեցու տեսուչն է (Տիտ. Ա 8-9), ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը: Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարելու: Բացառությունը մեռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին:

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՎ ՊԱՏՐԻԱՐՔ
Արքեպիսկոպոս և Պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են, սակայն վարչականորեն տարբեր իրավասություններ ունեն: Արք կամ Արհի նշանակում է մեծ, այսինքն՝ այն եպիսկոպոսը, ով իր վարչական իրավասությանը ենթակա ունի մեկ կամ ավելի եպիսկոպոսներ: Ներկայում արքությունը վերածվել է պարզ տիտղոսի, որը տրվում է Կաթողիկոսի կողմից հատուկ կոնդակով:

«Պատրիարք» հունարեն բառ է և նշանակում է Հայրապետ: Հայ Եկեղեցում պատրիարք են կոչվում Երուսաղեմի, Կ. Պոլսի հայոց նվիրապետական աթոռները գլխավորող արքեպիսկոպոսները:

ԿԱԹՈՂԻԿՈՍ
«Կաթողիկոս» նշանակում է՝ ընդհանրական առաջնորդ, պետ: Նա նախանձախնդիր պահապանն է մեր Եկեղեցու՝ դավանության, ծեսի, կանոնների ու ավանդության: Կաթողիկոսը Հայ Եկեղեցու բացարձակ առաջնորդն է: Նա կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ: Կաթողիկոսն է երկու առնթերակալ եպիսկոպոսների հետ ձեռնադրում եպիսկոպոսների, օրհնում սրբալույս մեռոնը: Նրա օրհնությամբ և կարգադրությամբ են վճռվում Եկեղեցու վարչական, ինպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները: Հին ավանդության համաձայն միայն կաթողիկոսն է իրավասություն ունեցել ամուսնալուծության վճիռ կայացնելու:

ԱՄՓՈՓՈՒՄ
Ձեռնադրության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
1. Լինել չափահաս և ունենալ մարմնական, մտավոր և հոգևոր անթերի վիճակ (Ղևտ. ԻԱ 16-18, 21):
2. Ունենալ կոչմանը համապատասխան մտային և հոգեվոր պատրաստվածություն:
3. Լինել արժանի աստվածային պաշտոնը ստանձնելուն:
4. Ունենալ ներքին վկայություն իր արժանավորության մասին (Բ Կորնթ. Ժ 18):
5. Ունենալ վկայություն Եկեղեցու (ժողովրդի) կողմից:
6. Ունենալ հանձնառություն՝ հետևելու Հայ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը և Ս. Հայրերի ուսուցմանը՝ միաժամանակ մերժելով բոլոր աղանդավորական շարժումները և հերետիկոսությունները:
7. Անհրաժեշտ է նաև, որպեսզի նվիրյալը բարեպաշտ ծնողներից ու սուրբ անկողնուց ծնված լինի:

Ահա թե ինչ է ասում ձեռնադրության ու քահանայության մասին սուրբ Հովհան Մանդակունին. «Քահանան ամենակալ Աստծու հրեշակն է: Եթե արհամարհես, Աստծու առջև ես մեղանչում, որը նրան ձեռնադրեց, և նրա միջոցով Ինքն է կատարում պատարագի խորհուրդն ու մկրտությունը: Թեպետ և նրանք արժանի չեն ահեղ խորհրդին մոտենալու, սակայն մարդկանց փրկության համար Աստված չի արգելում Սուրբ Հոգու շնորհները, որովհետև եթե էշի միջոցով և Բաղաամի դյութական ճանապարհներով խոսեց մարդկանց փրկության համար, որչափ ևս առավել անարժան քահանայի միջոցով ինքը գործի կդնի ամեն ինչ մեր փրկության համար: Իսկ դու եթե սրբությամբ հաղորդակից դառնաս սուրբ Խորհրդին, քահանայի պղծությունը քեզ չի վնասի: Նույնպես եթե որևէ մեկը պղծությամբ մերձենա սուրբ Խորհրդին, քահանայի սրբությունը չի օգնի: Իսկ եթե համարես, թե արատավոր քահանայի ձեռքով Սուրբ Հոգու շնորհները չեն իջնում Պատարագի մեջ, և Աստված նրանով չի գործում, հիշի՛ր, որ խախտում ես Եկեղեցու կարգը և քո քրիստոնյա լինելու անունը: Եվ եթե այդպես է, և Պատարագը Պատարագ չէ ըստ քեզ, ուրեմն նաև ձեռնադրությունը ձեռնադրություն չէ, ինչպես նաև քահանայության կարգը հաստատուն չէ: Այսպիսով, քրիստոնեությանդ հույսը սնոտի է, որովհետև բոլորս էլ մեղքերով լեցուն ենք»:

ԻՆՉՊԵ՞Ս ՈՂՋՈՒՆԵԼ ՀԱԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Քահանային՝ Օրհնեցե՛ք, տեր հայր, կամ՝ Օրհնյա՛, տեր:
Աբեղային և վարդապետին՝ Աստված օգնական, հայր սուրբ:
Եպիսկոպոսին՝ Աստված օգնական, սրբազան հայր:
Կաթողիկոսին՝ Աստված օգնական, վեհափառ տեր:

Ղուկաս աբեղա Զաքարյան