Christening

          In the olden days the kings and priests of Israel were anointed by holy oil to receive the blessings of the Holy Spirit in order to be able to perform successfully the duties which they had undertaken  At the present time, in like manner, the priests of the Church are anointed by chrism (holy oil – meuron) for the same purpose.

Also at the time of baptism, the Yerakha is confirmed by the priest, after baptism, with the holy oil, in’ order to receive the graces of God, through the descending of the Holy Spirit upon the one baptized. It is not sufficient to be baptized only by water to become Christian, but also by the Spirit at the same time.

According to the words of Jesus “Except ,a man be born of water and of the Spirit, he cannot enter into the kingdom of God.” This is the reason that the Sacrament of Confirmation is perform­ed by the priest immediately after baptism in the Armenian Church.

In the Roman Catholic Church the priest only baptizes the child, and at a later date the bishop confirms him.

Meuron (holy oil of the Church) is composed mostly of olive oil and the oils of the flowers of balsam and the essence of various sweet flowers.

Confirmation is also called “the anointing, or sealing,” according to Apostle Paul, “Now he which established us with you in Christ, and had anointed us, in God; who had also sealed us, and given the earnest of the spirit in our hearts.” (II Cor. 1: 21-22) .

During this sacrament, twelve parts of the body are anointed with holy chrism. As the priest anoints each part of the body, he recites a special prayer.

 Forehead: “Sweet ointment in the name of Jesus Christ is poured upon you as a seal of incorruptible heavenly gifts.”
Eyes: “This seal in the name of Jesus Christ may enlighten your eyes that you may never sleep unto death.”
Ears: “This holy anointing be unto you for the hearing of the divine commandments.”
Nose: “This seal in the name of Jesus Christ be to you a sweet smell from life unto life.”
Lips: “This seal in the name of Jesus Christ be for you a guardian for your mouth and a strong door for your lips.”
Hands: “This seal in the name of Jesus Christ be to you a cause for charity and for all virtuous deeds and behavior.”
Heart: “This divine seal may confirm in you a pure heart and renew within you an upright spirit.”
Back: “This seal in the name of Jesus Christ be to you a shield of strength thereby to quench all the fiery darts of the Evil.”
Feet: “This divine seal of God may direct your steps unto life everlasting that you may not be shaken.”

 

ԴՐՈՇՄԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Եվ Նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին և օծեց մեզ, Աստված է, որ մեզ կնքեց էլ և Հոգու առհավատչյան դրեց մեր սրտերի մեջ» (Բ Կորնթ. Ա 21-22)

Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Եվ եթե մկրտությամբ շեշտը դրվում է առավելապես մարդու մաքրագործման վրա, ապա դրոշմի խորհրդով՝ հավատքի մեջ զորանալու: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է: Ստանալով աստվածային շնորհները՝ մարդը զորանում է հոգով և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում ընդդեմ չարի հարձակումների:

Գործք Առաքելոցը վկայում է, որ առաքյալները մկրտվողների վրա ձեռք էին դնում, և վերջիններս այդպիսով ստանում էին Սուրբ Հոգու պարգևները (Գործք. Ը 16-18): Սակայն երբ հավատացյալների բազմությունն առավել մեծացավ, և երբ քրիստոնյա համայնքները ընդարձակվեցին ու սփռվեցին աշխարհով մեկ, առաքյալները այլևս չէին կարող անձնապես յուրաքանչյուր մկրտվողի վրա ձեռք դնել: Եվ որպեսզի մկրտվողները չզրկվեն Սուրբ Հոգու կեցուցիչ պարգևներից, առաքյալները ձեռնադրության արարողությունը փոխարինեցին յուղով օծելու՝ Դրոշմի խորհրդով: Կարգադրեցին նաև, որ օծումը կատարեն երեցները:

Յուղով օծումը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակ: Սակայն միայն Հիսուսի մարդեղությամբ՝ Օծյալի գալստյամբ այն կատարելապես իմաստավորվեց և դարձավ աստվածային: Միով բանիվ՝ Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա:

ԴՐՈՇՄԻ ՆՅՈՒԹԸ

Դրոշմի խորհուրդը կատարվում է սրբալույս Մյուռոնով: Մյուռոն հունարեն բառ է, որ նշանակում է՝ անուշահոտ յուղ: Նրա գլխավոր բաղադրիչը ձիթենու յուղն է՝ ձեթը, որին խառնում են նաև 40-ից ավելի անուշահոտ նյութեր, որոնցից գլխավորը Բալասանն է: Մեր Եկեղեցում Ս. Մյուռոնն օրհնելու իրավունքը վերապահված է Կաթողիկոսին: Մյուռոնի աստվածաբանական իմաստը արտահայտված է նրա օրհնության աղոթքում, մասնավորապես հետևյալ հատվածում.

«Արդ, Դու նույն Ինքդ Տեր մեր Աստված, խոնարհվելով դեպի Քո ծառաների աղաչանքները՝ առաքիր Քո առատ ողորմությունը այս ձիթենու պտղի մեջ, որ մարդկանց ազգի փրկության

ու օգտակարության համար տվեցիր,և բնակեցրու մեր մեջ Սուրբ ու Բարերար Հոգուդ շնորհները՝ ի գործակցություն և ի լրումն Քո սուրբ խորհուրդների…»:

ԴՐՈՇՄԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հայ Եկեղեցին մկրտության և դրոշմի խորհուրդները կատարում է միաժամանակ, որպեսզի մկրտության մաքրագործությունից հետո անմիջապես ստանանք աստվածային շնորհները: Եկեղեցին դրոշմի խորհուրդը միացրել է մկրտության խորհրդին՝ նկատի ունենալով Քրիստոսի օրինակը: Երբ Նա սուրբ Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում մկրտվելուց հետո ջրից դուրս եկավ, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ նրա վրա, և երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է Իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը» (Մատթ. Գ 17): Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ, երբ Արածանի գետի մեջ մկրտում էր Հայոց ազգին, միաժամանակ օծում էր սուրբ մեռոնով, ինչպես վկայում է Ագաթանգեղոսը (Ագաթ. ՃԺԸ):

Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև ԿՆՈՒՆՔ, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի համապատասխան մասերը՝ զգայարանները:

Քահանան իր մեռոնաբաշխ մատով կնքում է մեր ճակատը և ասում. ,Յուղն անուշ, Հիսուս Քրիստոսի անունով հեղվելով քեզ վրա, թող լինի երկնավոր անապական պարգևների կնիքըե: Այնուհետև ձեռքը սահեցնելով մեր աչքերի վրայով՝ ասում է. ,Հիսուս Քրիստոսի անունով դրոշմվող կնիքս այս թող լուսավորի քո աչքերը, որպեսզի երբեք հավիտենական մահով չննջեսե: Հետո դրոշմում է մկրտվողի ականջներն ու ասում. ,Օծումն այս սրբության թող լինի քեզ լսողություն աստվածային պատվիրանների համարե: Հոտառության զգայարանը հաջորդն է այս շարքում. ,Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար հոտ անուշության, որը կառաջնորդի քեզ կյանքից դեպի կյանքե: Հաջորդում են շուրթերը. ,Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար պահպանություն բերանի և ամուր փական քո շրթունքներինե: Հետո ձեռքերն են դրոշմվում. ,Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս բարիք գործելու պատճառ թող լինի քեզ համար՝ գործով և վարքով հնարավորին չափ առաքինություններ կատարելուե: Այնուհետև դրոշմվում է կուրծքը (սրտին մոտ). ,Կնիքս աստվածային թող սուրբ սիրտ հաստատի և ուղիղ հոգի նորոգի քո մեջե: Թիկունքն օծելիս հետևյալ խոսքերն է ասվում. ,Հիսուս Քրիստոսի անվամբ դրոշմվող կնիքն այս թող լինի քեզ համար ամրության վահան, որով կկարողանաս հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերըե: Եվ ամենից վերջում ոտքերին. ,Կնիքն այս աստվածային թող ուղղի քո ընթացքը դեպի հավիտենական կյանք, որպեսզի երբեք չսասանվես”:

Ուրեմն, Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն՝ զորացնելու և արիացնելու համար: Մարդը հաստատվում է Աստծու մեջ, դառնում Սուրբ Հոգու տաճար և ժառանգորդ Երկնքի Արքայության:

ԱՄՓՈՓՈՒՄ

Հոգևորականի կողմից մեռոնով դաջված այս խաչանիշ կնիքն անփոխարինելի է: Այն սովորեցնում է մեզ արժևորել մեր բոլոր զգայարանները: Եթե փորձենք հոգալ մեր զգայարաններից յուրաքանչյուրի մասին առանձին, ապա առավել հեշտորեն կկարողանանք մաքուր պահել մեր անձը: Այս է հիշեցնում մանավանդ սուրբ Եփրեմ Խուրի Ասորին իր աղոթքներից մեկի մեջ. «Լռեցրո՛ւ, Տե՛ր, իմ շուրթերը բամբասելուց, լեզուս՝ չար խոսելուց, աչքերս՝ թյուր հայացքից, ականջներս՝ չար լուր լսելուց, ձեռքերս՝ հափշտակելուց, ոտքերս՝ անառակ ընթացքից: Եվ բոլոր անդամներս պարսպի՛ր, զգաստացրո՛ւ միշտ Քեզ հաճելին կատարելու»:

Նորադարձ քրիստոնյայի համար դրոշմի խորհուրդը իր հոգեգալուստն է: Ինչպես առաքյալների վրա հոգեգալուստը հրե լեզուների տեսքով եղավ, այսօր էլ այդ խորհուրդը մեզ ներկայանում է մեռոնի անուշահոտ յուղով: Դրոշմի խորհուրդը ևս անկրկնելի է, ինչպես Մկրտությունը:

Մկրտության, Դրոշմի խորհուրդներից հետո ծիսակատար հոգևորականը մեզ արժանացնում է ընդունելու Եկեղեցու յոթ խորհուրդներից ևս մեկը՝ Հաղորդության խորհուրդը:

Այսպիսով, Դրոշմի խորհրդով մարդը ստանում է նոր կյանքի աստվածային կնիքները՝ Սուրբ Հոգու ընդունման նշանները: Եվ միայն կնքվելուց հետո է մարդը դառնում քրիստոնյա այսինքն՝ օծված, և ընծայվելով Սուրբ Հոգուն՝ որդեգրվում է Հայր Աստծուն:

Այդ երանապարգև օծությունից հետո, որին աշխարհի տիրակալներն են նույնիսկ շտապում արժանանալ, չես համարձակվում մտածել այն օծանելիքների մասին, որոնք միայն անուշահոտության նպատակն են հետապնդում, մինչ. «Սա,- ասում է քահանան,- թող լինի քեզ համար հոտ անուշության, որը կառաջնորդի քեզ կյանքից դեպի կյանք»:

Խաղաղությո՜ւն քեզ, փրկյալդ Աստուծո,

Խաղաղությո՜ւն քեզ, օծյալդ Աստուծո:

 Ղուկաս աբեղա Զաքարյան