Anointing the sick

The holy anointing oil  formed an integral part of the ordination of the priesthood and the high priest as well as in the consecration of the articles of the tabernacle (Exodus 30:26) and subsequent temples in Jerusalem. The primary purpose of anointing with the holy anointing oil was to cause the anointed persons or objects to become qodesh – most holy (Exodus 30:29).

Originally the oil was used exclusively for the priests and the Tabernacle articles but was later extended to include prophets and kings (I Samuel 10:1). It was forbidden to be used on an outsider (Exodus 30:33) or to be used on the body of any common persons (Ex. 30:32a) and the Israelites were forbidden to duplicate any like it for themselves (Ex. 30:32b).

The Prayer of Faith James 5:13-16 (NIV) – Is anyone among you in trouble? Let them pray. Is anyone happy? Let them sing songs of praise. 14 Is anyone among you sick? Let them call the elders of the church to pray over them and anoint them with oil in the name of the Lord. 15 And the prayer offered in faith will make the sick person well; the Lord will raise them up. If they have sinned, they will be forgiven. 16 Therefore confess your sins to each other and pray for each other so that you may be healed. The prayer of a righteous person is powerful and effective.

The Holy Anointing Oil of the Armenian Church is called the Holy Muron. The church holds a special reverence for the continuity factor of the oil. According to tradition, a portion of the Holy Anointing Oil of Exodus 30, which Moses and Aaron had blessed, still remained in Jesus’ time. Jesus Christ blessed this oil and then gave some of it to Thaddeus, who took the holy oil to Armenia and healed King Abkar of a terrible skin disease by anointing him with the holy oil. Saint Thaddeus is said to have buried a bottle of the Holy Anointing Oil in Daron under an evergreen tree. Saint Gregory the Illuminator discovered the hidden treasure and mixed it with muron that he had blessed. It is said that “To this day, whenever a new batch of muron is prepared and blessed, a few drops of the old one go into it, so that the Armenian muron always contains a small amount of the original oil blessed by Moses, Jesus Christ, and Gregory the Illuminator.”

The Holy Muron is composed of olive oil and forty-eight aromas and flowers. The remaining portion of the previous blessed holy oil is poured into the newly prepared oil during the blessing ceremony and passes the blessing from generation to generation. It is said that this very procedure has been followed for nearly 1700 years. The Catholicos of all Armenians in Etchmiadzin combines a new mixture of Holy Muron in the cauldron every seven years using a portion of the holy muron from the previous blend. This is distributed to all of the Armenian churches throughout the world. Before Christianity, Muron was reserved solely for the enthroning of royalty and for very special events. In later years, it was used with extreme unction and to heal the sick, and to anoint ordained clergy.

ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ

Ով մեղանչում է իր Արարչի առջև, նա կընկնի բժշկի ձեռքը
(Սիրաք, գլ. 38, հմր. 15):

ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կարգ հիվանդացն այն սուրբ խորհուրդն է, որը կատարվում է հավատացյալ հիվանդի վրա: Այս խորհրդով Եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալների ապաքինման և կազդուրման համար: Փրկարար խորհուրդը կատարվում է ո՛չ միայն Եկեղեցում, այլև տանը՝ նրանց համար, ովքեր անկողնային ծանր (մահամերձ) հիվանդ են:

Հիվանդությունները հիմնականում մարդու կամա թե ակամա գործած մեղքերի արդյունքն է: Ասում ենք հիմնականում, որովհետև կան նաև ժառանգական հիվանդություններ, ինչպես և հիվանդություններ՝ տրված որպես շնորհ կամ որպեսզի հայտնի լինեն Աստուծո գործերը (տե՛ս Ավ. ըստ Հովհ., գլ. 9, հմր. 1-4):

Հիվանդ է այն մարդը, ով հեռացել է Աստծուց և ապրում է քրիստոնյային ոչ վայել` անկանոն կյանքով: Եվ որպեսզի առողջանա, պետք է ապաշխարի, խոստովանի իր գործած մեղքերը: Այդ դեպքում Եկեղեցին՝ նրա հոգեվորականը, աղոթում է նրա համար՝ կատարելով Հիվանդաց կարգը: Այսպիսով՝ այս խորհուրդը մերձենում ու նույնանում է Ապաշխարության խորհրդին:

ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Քրիստոս Իր քարոզչության շրջանում կատարեց բազմաթիվ բժշկություններ, որոնք նկարագրված են Ավետարաններում: Շատերը մոտենալով Քրիստոսին մարմնավոր ապաքինում էին ակնկալում Նրանից, բայց ահա թե ինչ է Հիսուս պատասխանում նրանց. «Քո մեղքերը քեզ ներված են» (Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 2), կամ՝ «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 29) և այլն: Ուստի մարդու բուն հիվանդությունը մեղքն է և հիվանդություններից ապաքինման ճանապարհը հավատքն է, սեփական մեղքի գիտակցումը, ապաշխարությունն ու ապավինումն Աստծուն: Այս ամենով բնավ չենք ենթադրում, թե պետք է արհամարհենք բնական դեղամիջոցները, այլ ընդունելով այս ամենը որպես ապաքինման բնական ճանապարհներ՝ պետք է քաջ հասկանանք, որ հիվանդության արմատը թաքնված է մեղքի մեջ և փրկությունը միայն Աստծուց է: Դրա օրինակը առկա է Ավետարաններում, տեռատես կնոջ դրվագում: Տառապելով արյունահոսությամբ՝ նա երկար տարիներ դիմել էր բոլոր հնարավոր դեղամիջոցներին, սակայն իր հիվանդության բուժումը չէր ստացել: Եվ ի վերջո, հուսալքված գիտության հնարած դեղերից, հավատքի զորությամբ դիմում է Քրիստոսին: Հիսուս նրան պատասխանում է. ««Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավա՛տը քեզ փրկեց»: Եվ նույն ժամին կինը բժշկվեց» (տե՛ս Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 22, Ավ. ըստ Մարկ., գլ. 5, հմր. 27-29, 34):

ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄ

Այս խորհուրդը նախկինում անվանվել է Վերջին Օծում:

Հիվանդին յուղով օծելը հայտնի էր դեռևս Հին Ուխտի ժամանակներում, հետագայում այն գործադրեցին նաև առաքյալները. «Եվ նրանք ելան ու քարոզում էին, որպեսզի մարդիկ ապաշխարեն: Եվ բազում դևեր էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում» (Ավ. ըստ Մարկ., գլ. 6, հմր. 12-13): Հակոբոս առաքյալը հակիրճ այսպես է բացատրում խորհրդի իմաստը. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եւ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Թուղթ ընդհ., Հակոբ., գլ. 5, հմր.14-15):

Սկզբնապես մեր Եկեղեցում խորհուրդը այդպես էլ կատարվում էր, սակայն հետագայում Վերջին օծումը դադարեց շատ պարզ պատճառով. քանի որ մարդը չգիտի, թե ինքը որտեղ, երբ և ինչպես կհիվանդանա ու կմահանա, ուստի Վերջին օծումը մեր Եկեղեցին միացրեց Առաջին օծմանը՝ Դրոշմին: Երբ մկրտվելիս դրոշմվում են մեր աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերն ու ոտքերը, ապա այս օծումը վերաբերում է հենց Վերջին օծման խորհրդին:

Հիվանդաց կարգը կատարելիս Հայ Եկեղեցում շեշտը դրվեց առավելաբար հավատի և մեղքերը խոստովանելու վրա, քան թե՝ օծման: Ըստ Սարգիս Շնորհալու՝ «Հիվանդին առողջություն տվողը յուղը չէ, այլ Տիրոջ անունը»:

Այս ամենի հիման վրա Եկեղեցին, հոգևորականին առաքելով իր հավատացյալ հոտի անդամներից որևէ մեկի համար հիվանդաց կարգը կատարելու, չի պատվիրում, որպեսզի նա հրաշք գործի, այլ որպեսզի հավատի քննությամբ, խոստովանությամբ և քաջալերող հորդորներով մեղքերից արձակում տա: Այսպիսի դերով է հանդես գալիս հոգևորականը հիվանդաց կարգի ժամանակ: Նա իր մխիթարական խոսքով, խոստովանության կարգի կատարմամբ գործած մեղքերի քննությունն առնելով, բարի խրատով, ի վերջո, Աստծուց առած հրամանով մեղքերից արձակելով և հիվանդին հոգեկան խաղաղության առաջնորդելով նախադրյալներ է ստեղծում, որպեսզի նա վեր գտնվի մարմնական ցավերից՝ աղոթքի օգնականությամբ հուսալով Աստծու ողորմությանը: Եվ վստահ ենք, որ անկեղծ հավատքը անվարձահատույց չի մնա, ինչպես որ Հիսուս հաճախ պատասխանում էր մարդկանց. ««Այն ժամանակ դիպավ նրանց աչքերին ու ասաց. «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ»: Եվ բացվեցին նրանց աչքերը» (Ավ. ըստ Մատթ., գլ. 9, հմր. 29):

Մարդուն իր այս թույլ և տկար հոգեվիճակից բարձրացնելու համար հոգևորականը նախ հիվանդին զղջման է առաջնորդում, որպեսզի վերջինս հրաժարվի այն մեղքերից, որոնք Աստծուց բաժանման առիթ են հանդիսացել: Երկրորդ՝ ավետարանական օրինակներով հիվանդի մեջ թարմացնում է առ Աստված հավատքի, հույսի և սիրո զգացումները: Երրորդ՝ աղոթքով խնդրում է Աստծուց հիվանդի համար ապաքինում:

ԱՄՓՈՓՈՒՄ

Կարգ Հիվանդացի առնչությամբ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հիշի հետևյալ կարևոր հանգամանքները.

1. Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի Եկեղեցու օծյալ հոգևորականներից, և նա նրա վրա թող աղոթք անի (տե՛ս Թուղթ ընդհ., Հակոբ., գլ. 5, հմր. 14):
2. Եկեղեցու այս խորհուրդը միայն մահամերձ հիվանդի վրա չէ, որ կատարվում է, այլ յուրաքանչյուր քրիստոնյայի, որն իր մարմնական տառապանքի, հիվանդության մեջ հոգևոր բժշկությամբ նաև մարմնական ապաքինում է ակնկալում:
3. Խորհրդի կատարման հիմքը հիվանդի զղջումն է ու հավատքը:
4. Խորհուրդն իրականանում է քահանայի աղոթքով, ավետարանական ընթերցվածներով, Ս. Խաչը, Ավետարանը և քահանայական իշխանությամբ ձեռքը հիվանդի գլխին դնելով:
5. Բժշկարար ուժն աստվածային զորությունն ու կարողությունն է, բոլոր մյուս պարագաները միջոցներ են այդ ուժը տեսանելի դարձնելու համար:

Փարատի՛ր ցավերն ու բժշկի՛ր հիվանդությունները
Քո ժողովրդից, Տե՛ր Աստված մեր,
և բոլորին կատարյալ առողջություն շնորհիր
Քո ամենահաղթ խաչի նշանով,
որով մարդկային ազգի տկարությունը
վերցրիր և դատապարտեցիր մեր կյանքի
ու փրկության թշնամուն:
Ամեն։

Ղուկաս աբեղա Զաքարյան